ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի

Սևանից ավելի քիչ ջուր բաց կթողնվի
03.06.2016 | 02:08

Անցած տարվա համեմատ այս տարի Սևանա լճից ջրառի համար բաց կթողնվի ավելի քիչ ջուր: Ջրային կոմիտեի ղեկավար Արամ Հարությունյանը ներկայացրեց, գործադիրն էլ հաստատեց 170 մլն խմ ջուր բաց թողնելու մասին որոշումը, որը պետք է իրականացվի հունիսի երկրորդ տասնօրյակից հետո: Հիշեցնենք, որ օրեր առաջ մեզ հետ զրույցում բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել էր, որ իրենք քննարկել են Սևանա լճից ջրառի կազմակերպման խնդիրը, և կանխատեսել էր ջրի ավելի քիչ բացթողում 2015-ի համեմատ:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ